Թբիլիսին Վրաստանի համար որևէ վտանգ չի տեսնում ՀՀ–ի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհի պատճառով

https://arm.sputniknews.ru/20260219/tbilisin-vrastani-hamar-voreve-vtang-chi-tesnum-hhi-ev-adrbejani-mijev-nvor-tshanaparhi-pattsharvov-98974229.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87748317_149:0:780:473_1920x0_80_0_0_0202ee1d678486c7b70b13023abbcaba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն

հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն

Բաժանորդագրվել

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ «որևէ երթուղի Վրաստանին փոխարինել չի կարող»։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և նվազեցնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին չի փոխարինի ոչ մի ճանապարհ։ İmedi հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի նշանակությունը կապակցվածության տեսանկյունից, քանի որ դա լավ է տարածաշրջանի համար։

«Իսկապես այստեղ ռիսկ չեմ տեսնում։ Վրաստանը քարտեզից չի անհետանա։ Պարզապես նրանք, ովքեր այսօր խոսում են կապերի մասին, չեն հիշատակում Վրաստանը որպես Եվրոպայի համար հիմնական կապ, և դա կասկածի տակ է դնում նրանց կոմպետենտությունը», – հավելել է նա։

Բոչորիշվիլին նշել է, որ Թբիլիսին կառուցվող նոր ճանապարհը չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ճանապարհին։

«Չնայած նոր ուղղությունների ի հայտ գալուն, Վրաստանն անփոփոխ կերպով պահպանում է իր ռազմավարական նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նույնիսկ երեք կամ չորս նոր երթուղի ավելացնելու դեպքում դա բավարար չի լինի` հաշվի առնելով Արևմուտքի և Արևելքի միջև բեռնափոխադրումները։

Leave a comment