Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այս օրն արդեն 15 տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այսօր նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ:
Իհարկե, այս գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով գործընկերներին ենք փոխանցել ժամանակակից հայ գրողների, նաև թարգմանական գրականության նմուշներ:
Հուսով եմ՝ կարդալու ժամանակ կունենաք, նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետև սա իսկապես մեր աշխատանքի և զարգացման կարևոր բաղադրիչ է»,- ասաց նա:
Նախարարը նաև ընդգծեց, որ ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության շատ կարևոր և առաջնահերթ ուղղություններից է: