Մոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմ

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա՝ Մոսկվայում Վոլոկոլամսկի մայրուղու բնակելի շենքում, ապա փախել դեպքի վայրից։ Գեներալի վիճակը գնահատվում է ծանր։ Ալեքսեևը զբաղեցնում է Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ 2023 թվականի ամռանը նա մասնակցել է ապստամբության ժամանակ «Վագների» հիմնադիր … Read more

Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:  Դիտումների քանակ3

Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:  Դիտումների քանակ3

Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում փետրվարի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել: Եվս 170-ը վիրավորվել են, հայտնել է ոստիկանությունը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, … Read more

Ազգային ժողովի հերթական ընտրությունը կլինի 2026-ի հունիսի 7-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին: «Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը. 1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին: 2. Սույն հրամանագիրն ուժի … Read more

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց

ՆԳՆ ոստիկանությունը ուշադրություն է հրավիրում սոցիալական հարթակներում երեխաների մասնակցությամբ տարածվող որոշ տեսանյութերի վրա, նշում, որ դրանց օգտագործումը դիտումներ կամ շահույթ ապահովելու նպատակով կարող է բացասաբար ազդել երեխաների հուզական վիճակի վրա՝ հորդորելով ծնողներին զերծ մնալ նման վարքագծից։ «Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ … Read more

ՔԿ-ն հորդորում է WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներով իրականացվող խաբեությունների դեպքեր են արձանագրվում, որոնց ընթացքում քաղաքացիներին ներկայանում են իբր պետական մարմինների աշխատակիցներ և տարբեր պատրվակներով հափշտակում խոշոր գումարներ՝ հորդորելով նման հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների … Read more

ՆԳ նախարարը և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են տեղահանված անձանց ինտեգրման և ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հարցեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, մասնավորապես, Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում թիրախային ուղղություններով համագործակցությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Քննարկվել են տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների, փաստաթղթավորման գործընթացի, ինչպես … Read more