Ազգային ժողովի հերթական ընտրությունը կլինի 2026-ի հունիսի 7-ին. նախագահը հրամանագիր է ստորագրել


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին:


«Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.


1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է հրամանագրում:


 

Դիտումների քանակ8

Leave a comment