Պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ վերադասավորվի. Փաշինյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԹՐԻՓՓ-ի հետ կապված քննարկվում է երկաթուղու մի կարևոր հատվածի վերականգնումը, որը Իջևանը կապում էր ադրբեջանական երկաթուղուն:  «Այո, ընդհանրապես ապաշրջափակման համատեքստում գործնական այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում, իհարկե քննարկվում է, բայց նաև հետևյալը … Read more

ՀՀ-ն շարունակում է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները. Արման Խաչատրյան

Փետրվարի 11-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:   Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը … Read more

ՀՀ-ն շարունակում է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները. Արման Խաչատրյան

Փետրվարի 11-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:   Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Դեսպանը … Read more

Եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, ապա կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին

Եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, ապա նրա նկատմամբ կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջության ապահովագրության համակարգի շահառու դառնալու կանոններին: «Սա նշանակում է, որ եթե անձը 65+ է, և 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող է, նա երկու կարգավիճակ … Read more

Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների մասին

Փետրվարի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:   Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի կարևորությունը։   … Read more

ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,  նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield … Read more

ԵՄ երկրների մեծ մասը հավանություն է տվել Վրաստանի դիվանագիտների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը

Եվրոպական միության երկրների մեծամասնությունը՝ 25 պետություն, քվեարկել է վրացական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների՝ առանց վիզայի ռեժիմի կասեցման օգտին, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ Նախաձեռնության օգտին քվեարկել է ԵՄ 25 երկիր, դեմ են եղել միայն Հունգարիան և Սլովակիան։ Որոշման համաձայն, որն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին, դիվանագիտական անձնագրեր ունեցողները կզրկվեն … Read more

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասվում … Read more