Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների մասին


Փետրվարի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:


 


Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի կարևորությունը։


 


Միաժամանակ, Պաշտպանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա խնդիրների, կալանքի կիրառման, ինչպես նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման, իրավահավասարության և հակախտրականության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերների մասին:


 


Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է նաև կրթական բարեփոխումների և հանրային իրազեկման արշավների նշանակությունը։


 


Դեսպանը կարևորել է ՄԻՊ հաստատության գործունեությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում։


 


Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը` մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու հարցում:

Leave a comment