Թրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socialսոցիալական ցանցում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներ։ Հանդիպումները տեղի են ունեցել Չինաստանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Լուսանկարներից մեկում Սի Ծինփինը դիմավորում է Թրամփին ԱՄՆ նախագահի ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ։ Մեկ այլ լուսանկարում առաջնորդները սեղմում են միմյանց ձեռքերը՝ ԱՄՆ նախագահին ողջունող, ծաղիկներով աղջիկների խմբի ֆոնին։
Եվս մեկ լուսանկարում Թրամփն ու Պուտինը ձեռքսեղմում են փոխանակում ժպտացող Սի Ծինփինի ներկայությամբ։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ վերջին հանդիպման 8 նոր լուսանկար։