Հայկ Կոնջորյանը Աթենք կգործուղվի

Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Կարգադրությունը փետրվարի 9-ին ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դիտումների քանակ10

Դավիթ Մելիքյանը՝ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-ին որոշում է ստորագրել, որով միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար է նշանակել։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Սերգոյի Մելիքյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար»,-նշվում է որոշման մեջ:    Դիտումների քանակ2

2025-ը շրջադարձային տարի էր. առողջապահության նախարարն ամփոփել է կատարված աշխատանքները

Ամփոփելով 2025 թվականը՝ առողջապահության նախարարը տարին արդյունավետ է համարել: Ամենակարևորը, Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ, եղել է առողջության համընդհանուր համակարգի ներդրումը: Պատասխանելով տարեկան ստուգումների վերաբերյալ հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ այդ իրավունքից շահառուները օգտվում են, նույնիսկ մտադրություն կա հետագայում այդ ստուգումը պարտադիր դարձնել: Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդարադատության նախարար Յըլմազ Թունչը և ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ազատվել են իրենց պաշտոններից սեփական դիմումի համաձայն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Աքին Գյուրլեքին արդարադատության նոր նախարար նշանակելու մասին։ Նա նախկինում Ստամբուլի դատախազն է եղել և ղեկավարել է այնպիսի բարձր մակարդակի գործեր, ինչպիսին է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ … Read more

Հայաստանն ամեն ինչ անելու է, որ ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղին վերակառուցվի. Եղոյան

Որքան է Հայաստանը պատրաստ սպասել Ռուսաստանի պատասխանին՝ «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո գտնվող երկաթուղու հատվածները վերակառուցելու հարցում դիրքորոշում ստանալու համար: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խոսքը ողջամիտ ժամկետների մասին է: Ըստ Արման Եղոյանի՝ Իջևանի, Ախուրիկի և Երասխի հատվածները վերակառուցելու և մոդեռնիզացնելու համար 200-300 միլիոն դոլար կպահանջվի: … Read more

Լեհաստանը չի միանա Խաղաղության խորհրդին. Դոնալդ Տուսկ

Միացյալ Նահանգներում Լեհաստանի դեսպանատունը հրավեր է ստացել՝ ուղղված այդ երկրի նախագահին կամ վարչապետին՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ «Ներկա հանգամանքներում, ելնելով այդ խորհրդի սկզբունքների, կարգավիճակի, նրա անմիջական նպատակների տեսանկյունից, որոնք հիմնականում կապված են Գազայի հատվածի վերականգնման հետ, համակարգային բնույթի որոշակի կասկածներ, կապված խորհրդի ձևի հետ, ստիպում … Read more

ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» զսպման ծրագիրը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» գործողությունը։ «ՆԱՏՕ-ն կուժեղացնի զսպումն ու պաշտպանությունը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկական տարածաշրջանում՝ աջակցելով «Արկտիկական ժամապահ» ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 11-ին՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի որոշմամբ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ «Մեր ընդհանուր նպատակն Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության բարձրացումն է։ … Read more