ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» զսպման ծրագիրը


Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» գործողությունը։


«ՆԱՏՕ-ն կուժեղացնի զսպումն ու պաշտպանությունը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկական տարածաշրջանում՝ աջակցելով «Արկտիկական ժամապահ» ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 11-ին՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի որոշմամբ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։


«Մեր ընդհանուր նպատակն Արկտիկայի տարածաշրջանի անվտանգության բարձրացումն է։ ՆԱՏՕ-ի շրջանակներում այդ նպատակը մենք առաջ ենք քաշել տարբեր համատեքստերում մեր անդամակցության ընթացքում»,- հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը։


Նախարարը հավելել է, որ «Արկտիկական ժամապահ» գործողությունը միավորում է դաշնակիցների գործունեությունն Արկտիկական տարածաշրջանում և ձևավորում միասնական գործառնական կառուցվածք։ Ի թիվս այլ բաների, այն ներառում է նաև «Սառը արձագանք» վարժանքները, որոնց ակտիվորեն մասնակցում է Ֆինլանդիան։


Նրա խոսքով՝ «կարևոր է Արկտիկական տարածաշրջանը դիտարկել որպես պաշտպանության զսպման ու զարգացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավելի լայն աշխատանքի մաս»:

Leave a comment