https://arm.sputniknews.ru/20260724/hulisi-27-ic-rusastany-ksahmanapaki-hajastanic-katnamterqi-nermutsumy-104999915.html
Հուլիսի 27-ից Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հուլիսի 27-ից Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Sputnik Արմենիա
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է կաթի սանիտարական վերահսկողության խախտումների մասին, հատկապես գործարանների կողմից գյուղացիներից գնված կաթի դեպքում։ Բացի այդ… 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T11:43+0400
2026-07-24T11:43+0400
2026-07-24T11:43+0400
ռոսսելխոզնադզոր
կաթնամթերք
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
ներմուծում
արտահանում
արգելք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0b/24427560_0:141:3141:1908_1920x0_80_0_0_bd1a3e0684cfd0f731afc154572275cb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման համար։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքում տեղադրված նյութերից։Նշվում է, որ 2026 թվականի հուլիսի 14-21-ը ՀՀ–ում կաթնամթերքի վերամշակման գործարաններում կատարված ստուգումից հետո Ռոսսելխոզնադզորը դիմել է ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով հուլիսի 27-ից կասեցնել անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ձեռնարկությունների համար:Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ թույլ չտալու համար «Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը հայրենական շուկայում»։Նմանատիպ խախտումներ են գրանցվել 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ։ Ռուսական կողմի պնդմամբ՝ հայ արտադրողներն ու վերահսկող մարմինները չեն ապահովում հումքի հետագծելիությունը, ինչպես նաև խախտումներ են թույլ տալիս կաթնամթերքի հումքի սանիտարական փորձաքննության անցկացման և անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպման հարցում։ Մասնավորապես՝ «պարզվել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության համար վարակված գլխաքանակից ստացված կաթ է օգտագործվել»։Բացի այդ, հաստատվել են ռուսական շուկայի համար արտադրանքի մեջ երրորդ երկրներից ձեռք բերված հումքի օգտագործման դեպքեր, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, որ օգտագործվում է Հայաստանի կամ ԵԱՏՄ այլ երկրների հումք։Նշենք, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի պանրի արտահանման 80%-ից մի փոքր ավելին։ Ռուսաստան արտահանումը, բացարձակ թվերով, 2024 թվականին կազմել է 11.2 մլն դոլար, 2025 թվականին՝ 13.5 մլն դոլար։ Նախկինում Հայաստանը Ռուսաստան էր արտահանում զգալի քանակությամբ կարագ (2024 թվականին՝ 7.6 մլն դոլար), սակայն 2025 թվականին այդ ծավալը նվազեց մինչև 1.5 մլն դոլար։Հիշեցնենք, որ մայիսից Ռոսսելխոզնադզորը աստիճանաբար սահմանափակումներ մտցրեց հայկական արտադրանքի ներմուծման համար: Հաջորդաբար արգելքի տակ հայտնվեցին ծաղիկները, բանջարեղենը, հատապտուղները, միրգը, խաղողը, կարտոֆիլը և չրերը, իսկ հունիսի 12-ից՝ բուսական ծագման գրեթե ողջ արտադրանքը (բացառությամբ պահածոյացված ապրանքների): Սահմանափակվել էր նաև ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկություններից: Գործակալությունը ձեռնարկված միջոցառումները պատճառաբանել էր բուսասանիտարական պահանջների խախտումներով: Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է հասնում արտահանման ավելի քան 90%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0b/24427560_205:0:2936:2048_1920x0_80_0_0_58bbcb886b192d259e97840d6a72b44c.jpg.webp
ռոսսելխոզնադզոր, կաթնամթերք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, ներմուծում, արտահանում, արգելք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ռոսսելխոզնադզոր, կաթնամթերք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, ներմուծում, արտահանում, արգելք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է կաթի սանիտարական վերահսկողության խախտումների մասին, հատկապես գործարանների կողմից գյուղացիներից գնված կաթի դեպքում։ Բացի այդ, արտադրության մեջ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ստացված հումք է օգտագործվում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման համար։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքում տեղադրված նյութերից։
Նշվում է, որ 2026 թվականի հուլիսի 14-21-ը ՀՀ–ում կաթնամթերքի վերամշակման գործարաններում կատարված ստուգումից հետո Ռոսսելխոզնադզորը դիմել է ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով հուլիսի 27-ից կասեցնել անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ձեռնարկությունների համար:
Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ թույլ չտալու համար «Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը հայրենական շուկայում»։
Նմանատիպ խախտումներ են գրանցվել 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ։ Ռուսական կողմի պնդմամբ՝ հայ արտադրողներն ու վերահսկող մարմինները չեն ապահովում հումքի հետագծելիությունը, ինչպես նաև խախտումներ են թույլ տալիս կաթնամթերքի հումքի սանիտարական փորձաքննության անցկացման և անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպման հարցում։ Մասնավորապես՝ «պարզվել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության համար վարակված գլխաքանակից ստացված կաթ է օգտագործվել»։
Բացի այդ, հաստատվել են ռուսական շուկայի համար արտադրանքի մեջ երրորդ երկրներից ձեռք բերված հումքի օգտագործման դեպքեր, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, որ օգտագործվում է Հայաստանի կամ ԵԱՏՄ այլ երկրների հումք։
Նշենք, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի պանրի արտահանման 80%-ից մի փոքր ավելին։ Ռուսաստան արտահանումը, բացարձակ թվերով, 2024 թվականին կազմել է 11.2 մլն դոլար, 2025 թվականին՝ 13.5 մլն դոլար։ Նախկինում Հայաստանը Ռուսաստան էր արտահանում զգալի քանակությամբ կարագ (2024 թվականին՝ 7.6 մլն դոլար), սակայն 2025 թվականին այդ ծավալը նվազեց մինչև 1.5 մլն դոլար։
Հիշեցնենք, որ մայիսից Ռոսսելխոզնադզորը աստիճանաբար սահմանափակումներ մտցրեց հայկական արտադրանքի ներմուծման համար: Հաջորդաբար արգելքի տակ հայտնվեցին ծաղիկները, բանջարեղենը, հատապտուղները, միրգը, խաղողը, կարտոֆիլը և չրերը, իսկ հունիսի 12-ից՝ բուսական ծագման գրեթե ողջ արտադրանքը (բացառությամբ պահածոյացված ապրանքների): Սահմանափակվել էր նաև ձկնամթերքի ներմուծումը հայկական բոլոր ձեռնարկություններից: Գործակալությունը ձեռնարկված միջոցառումները պատճառաբանել էր բուսասանիտարական պահանջների խախտումներով: Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է հասնում արտահանման ավելի քան 90%-ը: