Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար

Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ՝ նախքան Հայաստան-Միացյալ Նահանգներ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Ինչպես արդեն հայտնել ենք, տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության … Read more

Մենք դրել ենք Հայաստանի հետ գործակցության առաջին հիմքերը՝ նավթամթերք մատակարարելով. Ալիև

Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ: Այն գլխավորել է միջազգային հարաբերությունների, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Հուշ Չոքսին։ Խոսելով Հայաստանի հետ համագործակցության մասին՝ Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն հարգել և հարգում է իր պարտավորությունները և քաղաքական օրակարգը երբեք չի խառնում բիզնեսի հետ: «Քննարկված տրանսպորտային կապի նախագծերն … Read more

Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա մենակ TRIPP-ի վրա, դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել կամ անցնելու է. Ալեն Սիմոնյան

TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն TRIPP-ի սահմաններում տեղաշարժվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հիմա ենթադրենք, որ ալյուրը, ցորենը կամ նավթամթերքը գալիս են, TRIPP-ի շրջանակներում չեն գալիս, չէ՞: Ճի՞շտ եմ: Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը, … Read more

Կարդալը ոչ միայն ինքնակրթություն և հետաքրքիր ժամանց է, այլև մշակույթ փոխանցելու ձև. նախագահի աշխատակազմ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան պատմական էր, իսկ պատմությունը, ինչպես միշտ, գրքերով է պահպանվում։ Խորհրդանշական էր տեսարանը, երբ փոխնախագահի որդին ինքնաթիռի շարժասանդուղքով իջնում էր՝ գիրքը ձեռքին: Այդ մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:   «Գրքերը խոսուն լռությամբ ուղեկիցներ են անգամ պաշտոնական ընդունելությունների ընթացքում, ինչի մասին էր նաև նախագահ … Read more

Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Այսպիսով՝ Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է … Read more

Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կրոնական հարցերով խորհրդական պարոն Ժան-Քրիստոֆ Պոսելը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:  

Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով

Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է 14 նոր կառավարիչներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել է սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաջողությամբ հաղթահարած 14 անձանց և հանձնել նրանց վկայականներ։   Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության գործով կառավարիչների դերի կարևորությունը սնանկության ինստիտուտի արդյունավետության և … Read more

Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ փոփոխությունը կատարվում է վարորդական վկայականի իրավունքի դադարեցման հոդվածում:  «Փոփոխությունը կատարում ենք չորրորդ՝ թմրաբանական և հոգեբուժական եզրակացության հիմքի մեջ: Ներկայումս պրակտիկան այնպիսին է, որ … Read more