Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով


Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է 14 նոր կառավարիչներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


 


Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել է սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաջողությամբ հաղթահարած 14 անձանց և հանձնել նրանց վկայականներ։


 


Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության գործով կառավարիչների դերի կարևորությունը սնանկության ինստիտուտի արդյունավետության և դրա հանդեպ հանրային ընկալման ու վստահության տեսանկյունից։


 


Տիգրան Դադունցը նոր կառավարիչներին մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ նրանք իրենց գործունեության ընթացքում կձգտեն բարձր պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության, հաշվետվողական աշխատանքի և կոռուպցիայից զերծ գործելակերպի՝ նպաստելով սնանկության ոլորտի շարունակական կատարելագործմանը։

Դիտումների քանակ2

Leave a comment