Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար


Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ՝ նախքան Հայաստան-Միացյալ Նահանգներ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:


Ինչպես արդեն հայտնել ենք, տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնություններին և կխթանի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) երթուղին։

Leave a comment