Նա այս հարցում ունի ընդամենը 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները. «Փաստ»

Տեղին է հիշեցնել, թե նա՝ Փաշինյանը, նախօրեին բառացիորեն ինչ ասաց. «…2026 թվականից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»: Դեռ մի կողմ … Read more

Թրամփը հայտարարել է, որ անուղղակիորեն ներգրավված կլինի Իրանի հետ Ժնևում նախատեսվող բանակցություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անուղղակիորեն ներգրավված կլինի Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում, որոնք փետրվարի 17-ին ավելի…

«Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ սահմանազանցություն»․ ՀԱԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայ Ազգային Կոնգրեսը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Աղաղակող սահմանազանցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ     Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։     Դրա պատրվակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։ Սա բացահայտ ծաղր … Read more

Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է

10:36 – 17/փետրվարի/2026 «Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ժողովրդավարության բաստիոնի» անվան տակ Փաշինյանը երազանք ունի Հայաստանում հաստատել ավտորիտար, ոստիկանապետական ռեժիմ ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Ավելին, այդ «դերի մեջ» նա այլևս վստահ է, որ իրեն իրավունք է վերապահված որոշել, թե… ով ինչ … Read more

ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ քննարկել երկրի հանքային պաշարների հասանելիության հարցը․ CNN

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ամերիկացի պաշտոնյաները կարող են բարձրացնել Իրանի հետ հնարավոր բանակցությունների շրջանակում Միացյալ Նահանգներին Իրանի օգտակար հանածոների հանքավայրեր մուտք գործելու հարցը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս հնարավորությունը, ենթադրաբար, քննարկվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև անցյալ տարի։ Մասնավորապես, քննարկումը ներառել է այն հնարավորությունը, որով միջուկային համաձայնագրի կնքմանը զուգահեռ Իրանը, ենթադրաբար, կարող … Read more

Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը

Փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի պաշտոնական բացումը․ հայտնում են Ժողովրդական արվեստների թանգարանից։ «Ցուցահանդեսի շրջանակում հանրությանը կներկայացվեն Տավուշի և Կոտայքի ստեղծագործ կանանց աշխատանքները, հավաքածուներն ու պատմությունները։ Ցուցահանդեսը բազմաշերտ մշակութային հարթակ է, որտեղ հանդիպում են ավանդույթն ու ժամանակակից մտածողությունը, անձնական պատմությունն ու հավաքական փորձը՝ ձևավորելով ստեղծարար երկխոսության յուրօրինակ տարածք։ … Read more