ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թովմասյան > Լուրեր Հայաստանից

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակս այսօր հանձնել եմ։ Նամակում առանձնակի ընդգծել եմ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը, որոնք շարունակում են գտնվել ապօրինի կալանքի տակ՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ։ Նրանց պահումն ու ցմահ դատապարտումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում են, այլև` քաղաքական ճնշման և շանտաժի գործիք։ Միևնույն … Read more

Շատ լավ է, որ կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես այլ հանձնարարական էլ էի տվել. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին  ներկայացվեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ քաղաքապետի  հաստատմանն է ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է առանձնահատկություններ սահմանել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման, գնումների գործընթացների հետ կապված, ինչը հնարավորություն է տալու միջազգային պայմանագրերի կառավարման լավագույն փորձը ինտեգրել Հայաստանի գործող գնումների օրենսդրության ընդհանուր կանոնակարգերի հետ՝ մրցույթներ … Read more

Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն եւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստորագրել են հուշագիր

Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (Ինգո) եւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղել պետական եւ մասնավոր հատվածների փորձն ու ներուժը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Հուշագիրը ստորագրել են Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը եւ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը։Կողմերը նախատեսում … Read more

Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի մի հատվածի շինարարությունը։

Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի մի հատվածի շինարարությունը, ասել  է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս հատվածը վերաբերում է Ալգետի-Սադախլո հատվածին, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի վրա տեղակայված երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի – Կարմիր կամուրջ հատվածը դեպի Ադրբեջան, նաև Բաթումի-Սարփի ճանապարհը դեպի … Read more

Ո՞վ ենք մենք, որ չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Մայր Աթոռի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News Այսօր հերձվածների և հեթանոսների դեմ մեծ պայքար մղած Սուրբ Մարկոս Եպիսկոպոսի հիշատակության օրն է։ Արթուր սարկավագ Գևորգյանը հիշեցրել է՝ նա բազմաթիվ հալածանքների միջով անցնելով՝ իր հոտին հեռու պահեց հերձվածից և հեթանոսությունից՝ իր նախանձախնդիր ընթացքի համար արժանանալով սրբության պսակին։ «Ուրեմն ո՞վ ենք մենք, որ այսօր չդիմանանք այս հալածանքներին՝ հանուն մեր Տեր և … Read more

«Հարգելի դատարան, դուք շատ մեծ պատմական սխալ եք թույլ տվել, «պանդորայի արկղն» եք բացել»․ Արա Զոհրաբյանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանին

«Դատարանը դուրս է եկել վեճի առարկայի սահմաններից եւ կիրառել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք տվյալ դեպքում կիրառելի չեն»․Մասսյացոտնի թեմի կարգալույծ եւ պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով նիստում այսօր հայտարարեց պատասխանողի՝ Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը (լուսանկարում)։ Արա Զոհրաբյանը ներկայացրեց միջնորդությունը, որը վերաբերում էր հայցի ապահովման միջոցը վերացնելուն։ Պաշտպանական կողմը … Read more