Շատ լավ է, որ կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես այլ հանձնարարական էլ էի տվել. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին  ներկայացվեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ քաղաքապետի  հաստատմանն է ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է առանձնահատկություններ սահմանել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման, գնումների գործընթացների հետ կապված, ինչը հնարավորություն է տալու միջազգային պայմանագրերի կառավարման լավագույն փորձը ինտեգրել Հայաստանի գործող գնումների օրենսդրության ընդհանուր կանոնակարգերի հետ՝ մրցույթներ իրականացնելիս:

«Շատ լավ է, որ կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես այլ հանձնարարական էլ էի տվել, որ պետք է պատրաստ լինի տեխհսկողության տեխբնութագիրը, ինչը, փաստացի, ինչպես հասկացա, տեղի չի ունեցել: Չգիտեմ պատճառներն ինչ են, բայց ես ձեզ առաջարկում եմ 2 շաբաթվա ընթացքում այդ հարցը նույնպես լուծել» ,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment