Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն > Լուրեր Հայաստանից

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել է այսօրվա համագումարում։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է և գործող օրենսդրությամբ չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչպես նաև առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու։ Նրա եղբորորդին՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է, որ այժմ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որտեղ … Read more

Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել Թրամփի Խաղաղության խորհրդի նիստին

Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», – հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ձևավորելու աշխատանքները շարունակվում են։

Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական փաստաթուղթը կարող է ստորագրվել Փաշինյանի՝ Իրան այցի ժ

Հայաստանը և Իրանը մշակում են երկկողմ հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունեցող համապարփակ ռազմավարական փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել այս տարի՝ վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին փետրվարի 11-ին Երևանում՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։ Շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը, չնշելով հստակ ժամկետներ, հայտնել էր, … Read more