Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել Թրամփի Խաղաղության խորհրդի նիստին

Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ներկայացված չի լինի Խաղաղության խորհրդի նիստին», – հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ձևավորելու աշխատանքները շարունակվում են։

Leave a comment