Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն > Լուրեր Հայաստանից

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել է այսօրվա համագումարում։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է և գործող օրենսդրությամբ չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչպես նաև առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու։

Նրա եղբորորդին՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նշել է, որ այժմ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որտեղ ներկայացված են վարչապետի չափանիշները, նման հնարավորություն չի տալիս, սակայն իրենք ԱԺ-ում կփոխեն այն։

Leave a comment