Հայաստանում միջպետական նշանակության բոլոր ճանապարհնեըը բաց են․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառմամբ ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 2-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հաղորդում է Փրկարար ծառայությունը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների … Read more

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նիստ

Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը։   Նիստի ընթացքում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, լսվել են հանձնաժողովի անդամների ներկայացրած նախնական զեկույցները:    

«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան

«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։ Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից և մարդու … Read more

Ներկայացվել են Հայաստանի մոտեցումները Միջին Արևելքի հարցում – Azat TV

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ, ինչը կարևոր է խաղաղության և կայունության համար։ Անանյանը նաև նշել է, որ հայ խաղաղապահները ակտիվորեն մասնակցում են … Read more

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1,746 տոննա։Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվամիջոցը։   Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանի

ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԵՐԵՎԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԲՌՆՎԱԾ ՍԻՐԻԱՑԻ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼԻՍ

ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, թե ինչ հիմքով է Երևանը Դամասկոսին փոխանցել ցմահ դատապարտված վարձկաններին։ Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային հանձնեցին ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին՝ դա բացատրելով նրանց հետագա պատիժը հայրենիքում կրելով: Դեռևս 2025 թվականի սեպտեմբերի վերջին մենք հարցում էինք … Read more

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները Աբու Դաբիում – Azat TV

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ հերթական բանակցային փուլը տեղափոխվել է փետրվարի 4 և 5-ը և կանցկացվի Աբու Դաբիում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ հանդիպումները պետք է կայանային կիրակի՝ փետրվարի 1-ին, սակայն ամսաթվերը փոխվել են։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկման և հույս ունի, … Read more

Ավետիք ՔԵՐՈԲՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ Է ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Գտնվելով պայթյունավտանգ տարածաշրջանում` մեր երկրի իշխանությունը թերակատարում է ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված ծախսերը։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում հայտարարեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ «Պետությունը, պաշտպանության նախարարությունը որպես ակտիվ պատվիրատու չեն հանդիսանում, ոլորտի ընկերություններին չեն թելադրում զարգացման ուղղությունները, չեն էլ կողմնորոշում նրանց, թե ինչ պետք է անել»,– ընդգծեց նա։ Քերոբյանը մեջբերում է հրապարակված … Read more

Փետրվարի 2-4-ն հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դա