Shamshyan.com–ը հայտնում է՝ պարզվել է այսօր, փետրվարի 18-ին, Աբելյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։
Մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։