Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Փետրվարի  20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի  19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով։

Leave a comment