Հայաստանում միջպետական նշանակության բոլոր ճանապարհնեըը բաց են․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառմամբ


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 2-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հաղորդում է Փրկարար ծառայությունը։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառմամբ։ 


Փրկարար ծառայությունից հորդորում են վարորդներին լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Leave a comment