Արմավիրի մարզում մի քանի տասնյակ հասցեներում խուզարկությունների արդյունքում կան բերման ենթարկածներ

Արմավիրի մարզում մի քանի տասնյակ հասցեներում այսօր կատարված խուզարկությունների արդյունքում կան բերման ենթարկածներ։ Մասնավորապես, Մերձավանի բնակիչները NEWS.am–ի թղթակից հետ զրույցում հայտնեցին, որ նրանցից մեկը Մերձավանի բնակիչ Տիգրան Մ.–ն է։ Վերջինս աշխատում է Երևանի քաղաքապետարանում։ «Առավոտ շուտ քննիչները լցվել էին փողոցը, տեսանք քննչականի աշխատողներ, ոստիկաններ։ Չգիտենք՝ իրեն հենց էստեղի՞ց են բերման ենթարկել, թե՞ աշխատանքի վայրից են … Read more

«Ազգ»-ը մոլորեցնում է (հերքում)

«Ազգ» շաբաթաթերթի պաշտոնական կայքում փետրվարի 20-ին հրապարակված «Ընդդիմությունը շատ է ուշացել» վերնագրով հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տվյալներ։   Մասնավորապես՝ «ՀՌՀ խորհուրդ» անունով պետական մարմին Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Վերոնշյալ

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, … Read more

Ինչո՞ւ է Արման Սարոյանը շահագրգիռ Արշակ սրբազանի հարցով․ փաստաբանը տարակուսած է՝ կարծես կամ նկարահանողն է ինքը, կամ մոնտաժողը

«Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ֆայլերը մշակված ածանցյալներ են, չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ»,- սա մի հատված է կալանքի տակ գտնվող Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունում միջազգային փորձագիտական եզրակացությունից, որն այսօր կայացած ասուլիսում հրապարակեց սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Այս պատասխանը ներառված է Չեռնոգորիայում պատվիրված միջազգային փորձաքննության արդյունքում։ Հարցը եղել է՝ արդյոք  տեսագրությունում … Read more

«Մեծ Բրիտանիան թույլ չի տվել ԱՄՆ-ին իր բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար»․ #TheTimes | ՄԱՄՈՒԼ.ամ

Լոնդոնը թույլ չի տվել ԱՄՆ-ին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նշվում է, որ խոսքն Անգլիայի Գլոսթերշիր կոմսության Ֆեյրֆորդ քաղաքում և Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաօդային բազաների մասին է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տունն Իրանին հարվածելու ծրագիր է մշակում, որը նախատեսում է այդ բազաների օգտագործումը։ … Read more

Ադրբեջանը չի միանա Գազային ֆինանսական աջակցության փաթեթին

Բաքուն դեռևս մտադիր չէ միանալ Խաղաղության խորհրդի շրջանակում Գազային ֆինանսական աջակցության փաթեթին՝ խորհրդի առաջին նիստից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը: «Ադրբեջանը՝ որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ պետություն, աջակցում է կառուցի նպատակներին, աակայն 7 միլիարդի փաթեթին ներգրավված չենք»,- պարզաբանել է Հիքմաթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ ապագայում Բաքուն կարող է քննարկել խորհրդի միջոցով Գազայում ներդրումային նախագծերին … Read more