«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել խորհրդարանի տարածք, MediaHub-ին հայտնել է ԱԺ լրատվական վարչությունը։

Կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքով։

Leave a comment