Տարակուսելի են որակումները, թե անիմաստ է Երևանի մասնակցությունը Նիցցայի օրերին նվիրված միջոցառմանը. քաղաքապետարան

Պարզաբանում՝ Երևանի մասնակցությունը Նիցցայի օրերին նվիրված մշակութային պաշտոնական միջոցառման վերաբերյալ Երևանը և Նիցցան քույր քաղաքներ են 2007 թվականից, և քաղաքները գործակցում են մի շարք ոլորտներում։ Երևանի մասնակցությունը Նիցցայի օրերին նվիրված մշակութային պաշտոնական միջոցառմանը, որը կազմակերպել է Նիցցայի քաղաքապետարանը, միանգամայն տեղավորվում է միջքաղաքային գործակցության տրամաբանության մեջ: Միջոցառման՝ երկիմաստ հնչող անվանումը սիմվոլիկ է, և արտացոլում է իրադարձության … Read more

ԱԺ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին

ԱԺ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին Աջակցիր «Ա1+»-ին Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։   Նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։   Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.1. Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի … Read more

Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են․ ինչ է հայտնի

Օմանում Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են, իրանական պատվիրակությունը վերադարձել իր նստավայր, հայտնել է IRIB գործակալությունը։ «Մթնոլորտը դրական էր։ Կա համաձայնություն բանակցությունները ընդհանուր առմամբ շարունակելու վերաբերյալ։ Եթե այս գործընթացը շարունակվի երկու կողմերի միջև, դա թույլ կտա մեզ առաջիկա նիստերում ստեղծել բանակցությունների ավելի հստակ շրջանակ», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները կարող են դեռ տևել … Read more

Արման Թաթոյանը Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցում դասախոսության ժամանակ կարևոր հարցի է անդրադարձել

Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոցում դասախոսության ժամանակ մի կարևոր հարցի եմ անդրադարձել, որը հետաքրքրում էր բոլորին   Սա իմ միանշանակ դիրքորոշումն է. միջազգային իրավունքն ու միջազգային դատարաններն ունեն անփոխարինելի կարևորություն, բայց մինչև պետությունը չունենա ինքն իրեն պաշտպանելու քաղաքական, մասնագիտական կարողություն, անվտանգության ամուր համակարգ ու բանակ, չի կարողանալու նաև ինքն իրեն պաշտպանել աշխարհում:   Եթե … Read more

Նարեկ Կարապետյանը պատասխանել է փոքր բիզնեսը հարկերից ազատելու «Մեր ձևով»-ի ծրագրի մասին հարցերին

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է փոքր բիզնեսը հարկերից ազատելու «Մեր ձևով» շարժման ծրագրի մասին հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Խուդաթյանը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։ … Read more

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց

ՆԳՆ ոստիկանությունը ուշադրություն է հրավիրում սոցիալական հարթակներում երեխաների մասնակցությամբ տարածվող որոշ տեսանյութերի վրա, նշում, որ դրանց օգտագործումը դիտումներ կամ շահույթ ապահովելու նպատակով կարող է բացասաբար ազդել երեխաների հուզական վիճակի վրա՝ հորդորելով ծնողներին զերծ մնալ նման վարքագծից։ «Երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելը բոլորիս պատասխանատվությունն է: Թվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխայի։ … Read more