Օմանում Իրան-ԱՄՆ բանակցություններն ավարտվել են, իրանական պատվիրակությունը վերադարձել իր նստավայր, հայտնել է IRIB գործակալությունը։
«Մթնոլորտը դրական էր։ Կա համաձայնություն բանակցությունները ընդհանուր առմամբ շարունակելու վերաբերյալ։ Եթե այս գործընթացը շարունակվի երկու կողմերի միջև, դա թույլ կտա մեզ առաջիկա նիստերում ստեղծել բանակցությունների ավելի հստակ շրջանակ», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները կարող են դեռ տևել մի քանի օր։