Անգամ չծնված երեխաներին բանակից ազատածները հայրենասիրական լապշա են փաթաթում ընտրողների ականջներին. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարություններին: «Հանրայինի հայտնի հարցազրույցի՝ այդպես էլ անպատասխան մնացած հարցերից մեկը մի տեսակ հիշողություններ մոտս արթնացրեց։ Ժամանակին՝ Սերժի ժամանակներում, լրագրողները ՊՆ Սեյրան Օհանյանին հարցրին, թե ինչպես է ստացվում, որ բանակում, մանավանդ դիրքերում հարուստների-պետական պաշտոնյաների … Read more

Մեր հերթական դղյակը Վարդենիկի փոքրիկների համար. Չախոյանը՝ նորակառույց մանկապարտեզի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Վարդենիկի մանկապարտեզի ներկա և նախկին մասնաշենքերից լուսանկարներ: «Մեր հերթական դղյակը Վարդենիկի փոքրիկների համար։ Վարդենիկում մանկապարտեզի շենքն ամբողջովին հիմնանորոգվել է, ապահովվել է անհրաժեշտ գույքով։ Բարով վայելեք սիրելի վարդենիկցիներ»,- գրել է Չասխոյանը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 17 տարեկան է

Այս տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նշում է իր հիմնադրման 17-ամյակը՝ ամփոփելով ֆինանսական ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված տարիների աշխատանքը եւ դրա չափելի արդյունքները։ Ձեւավորվելով որպես անկախ եւ վստահելի հարթակ սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ վեճերի արագ, արդյունավետ, արդար եւ անվճար արտադատական կարգավորման համար՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր գործունեության հիմքում մշտապես ունեցել է … Read more

Բայրամովը իսրայելցի գործընկերոջը տեղեկացրել է խաղաղ գործընթացի մասին

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ջեյհուն Բայրամովի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի համատեղ մամուլի ասուլիսը։Ինչպես հաղորդում է Trend-ը, Բայրամովն ասել է, որ Սաարի հետ կիսվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած «պատմական հանդիպումից» հետո ձեռք բերված արդյունքների վերաբերյալ իր տեսլականով։Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները դրական ոգով են զարգանում … Read more

Քննարկվել է ՊՆ 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Քննարկվել է ՊՆ 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Քննարկվել են նաև ՊՆ առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները:

Արարատ Ղազարյան. «Կենսական հարցերում չի կարելի անտարբեր լինել»

Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորս կյանքի վրա:2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում … Read more

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի կհանեն

Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին այսօր հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ Բաքվում ելույթ ունենալով բիզնես ֆորումում։«Մենք ձգտում ենք ավելացնել փոխադարձ ներդրումները եւ զարգացնել մարդկանց միջեւ շփումները։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի դա անել», – ասել է նա։Նախարարի խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը «կայունության հենակետեր» են իրենց տարածաշրջաններում եւ ունեն զարգացած տնտեսություններ։Գիդեոն Սաարը … Read more

Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը

Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրամիության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։ Գործակալությունը նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան և Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, … Read more

Բուլղարական կողմին ռազմավարական գործընկերության առաջարկ է արվել. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը և Էսթեր Այվազյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի և … Read more

Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը երկարաձգվեց 1 ամսով

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը` տնային կանալքը, երկարաձգվեց 1 ամսով։ Տեր Գարեգինին թույլատրել են հանդիպել հարազատներին և ամեն կիրակի մասնակցել պատարագի Արմավիրի մարզի եկեղեցում` բնակության, այլ ոչ ծառայության վայրի։ Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, ավելի ուշ նրա կալանքը փոխվել է տնային կալանքի։ … Read more