Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին այսօր հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ Բաքվում ելույթ ունենալով բիզնես ֆորումում։
«Մենք ձգտում ենք ավելացնել փոխադարձ ներդրումները եւ զարգացնել մարդկանց միջեւ շփումները։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի դա անել», – ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը «կայունության հենակետեր» են իրենց տարածաշրջաններում եւ ունեն զարգացած տնտեսություններ։
Գիդեոն Սաարը նշել է, որ երկկողմ առեւտուրը 2025 թվականին աճել է մոտ 50%-ով՝ գերազանցելով $360 միլիոնը։
«Վստահ եմ, որ այս ցուցանիշը առաջիկա տարիներին ավելի բարձր կլինի», – ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։