ՌԴ-ի հետ ցանկացած նոր համաձայնություն կարող է նոր կախվածություն ստեղծել. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արարատ Միրզոյանը ռուս-հայկական հարաբերություններն անվանել է եղբայրական։

Վարչապետը ՌԴ երկաթուղիների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կոնցեսիան զիջելու հարց չի բարձրացրել և համաձայնել է հանձնաժողով ձևավորել՝ առկա թերությունները վերացնելու նպատակով։

«Ռոսատոմի» ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանից դրական ազդակներ է ստացել նոր ատոմակայան կառուցելու հարցում։

Այս մոտեցումները շատերիս համար մտահոգության պատճառ են դառնում, որովհետև 2013 թվականին արդեն տեսել ենք դիրքորոշման կտրուկ փոփոխություն՝ հօգուտ Ռուսաստանի, և դրա հետևանքները ողբերգական են եղել։

ՌԴ-ի հետ ցանկացած նոր համաձայնություն կարող է նոր կախվածություն ստեղծել։ Գազի գնի, արտագնա աշխատանքի մեկնողների և գյուղմթերքի արտահանման հարցերում մեր կախվածությունն արդեն իսկ օգտագործվում է մեր դեմ։

Դա պարան է, որը կախվածի վզին է գցված, և որը Ռուսաստանը, իրեն անհրաժեշտ պահին, առանց աչք թարթելու կարող է ձգել։

Այս մասին բարձրաձայնում եմ, որովհետև չափազանց կարևոր եմ համարում, որ ՀՀ իշխանությունը չկորցնի զգոնությունը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment