Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը

Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրամիության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։

Գործակալությունը նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։

Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան և Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ԵՄ խորհրդի այսօրվա որոշումը բողոքարկելու է Եվրոպական դատարանում։

Նշենք, որ այս պահին Ռուսաստանը մատակարարում է ԵՄ տարածքում սպառվող գազի 13 տոկոսը։ Մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասնում էր 40 տոկոսի։

The post Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը appeared first on Times.am.

Leave a comment