Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը երկարաձգվեց 1 ամսով

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը` տնային կանալքը, երկարաձգվեց 1 ամսով։

Տեր Գարեգինին թույլատրել են հանդիպել հարազատներին և ամեն կիրակի մասնակցել պատարագի Արմավիրի մարզի եկեղեցում` բնակության, այլ ոչ ծառայության վայրի։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, ավելի ուշ նրա կալանքը փոխվել է տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20–ին։

The post Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը երկարաձգվեց 1 ամսով appeared first on Times.am.

Leave a comment