Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:   Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:  

Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ: 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գևորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական … Read more

Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ տրամաբանական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանն անդրադարձել է Եպիսկոպոսաց ժողովին։ «Միանշանակ է, որ հայության ազգային-հոգևոր կյանքի սիրտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, և նախընտրելի է, որ համազգային-եկեղեցական կարևորագույն իրադարձությունները, այդ թվում նաև եպիսկոպոսաց ժողովները, տեղի ունենան այնտեղ։ Սակայն այս նախապատվությունը չի արգելում և չի հակականոնականացնում, հարկ եղած դեպքում, այդ ժողովները … Read more

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է «WhatsApp»-ով կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք, որպես «խաբեության թիրախ» ընտրված քաղաքացիների մոտ վճռականություն առաջացնելու և հավատ ներշնչելու նպատակով, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներով և բազմապիսի հեռախոսահամարներով «WhatsApp»-ում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ: Այնուհետև, … Read more

Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում փետրվարի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել: Եվս 170-ը վիրավորվել են, հայտնել է ոստիկանությունը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, … Read more