Աշխարհի 208-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Նա երկրորդ փուլում հաղթել է ղազախստանցի Յուլիա Պուտինցևային, որը զբաղեցնում է աշխարհում 79-րդ տեղը։
Հանդիպումը տևել է երկու ժամ 10 րոպե և ավարտվել 6:3, 2:6, 6:2 հաշվով։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ։