Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին

Այս անգամ նախարարությունում հյուրընկալել էինք ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին: Նախարար Սրբուհի Գալյանը հանդիպմանն անդրադարձել է հետևյալ թեմաներին` Երիտասարդների ակտիվ ներգրավածությանը հասարակական կյանքում և դրա կարևորությանը,. Նախարարության կողմից մշակված ռազմավարություններին և իրականացված բարեփոխումներին,. Թվայնացման օրակարգին,. ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին,. Էլեկտրոնային ծանուցումների ներդրմանը,. Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված աշխատանքներին,. Նոր Սահմանադրությանն ու ընթացիկ աշխատանքներին: Հանդիպման ավարտին … Read more

Հոկտեմբերի 22-ից գործարկել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ E-draft.am-ի նորացված տարբերակը

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,Արդարադատության նախարարությունը շարունակելով թվայնացման գործընթացի շրջանակում իրականացվող բարեփոխումները, տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ «E-draft.am»-ի նորացված տարբերակը։Թարմացված հարթակը հնարավորություն է տալիս իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման կազմակերպում՝ ավելի արդյունավետ և ժամանակակից թվային գործիքներով:Կայքի տեխնիկական խնդիրներին առնչվող հարցերի դեպքում կարող եք դիմել՝ կայքի «Տեղեկացնել խնդրի մասին» գործիքի … Read more

Քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը։Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նոր մարմնի ստեղծման կարևորությունը, որը նպատակ ունի ապահովել տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդումը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության 2026 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության 2026 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում։ Նախարարությանը 2026թ․ բյուջեով նախատեսվել է 24 մլրդ 3 մլն 233 հազ. դրամ: 2026թ․ նախարարությունը շարունակելու է իրականացնել պետական բյուջեի 7 ծրագիր, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի զարգացմանը․ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության իրականացում Նոր Սահմանադրության նախագծի մշակման համակարգումՎարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի … Read more

Նախարարի տեղակալը հանդես է եկել հիմնական զեկուցմամբ Արդարադատության եվրոպական օրվա առթիվ կազմակերպված ուսանողների հետ հանդիպմանը

Արդարադատության եվրոպական օրվա կապակցությամբ Եվրասիա միջազգային համալսարանում տեղի է ունեցել «Արդարադատության մատչելիությունը Հայաստանում» թեմայով ամենամյա ակադեմիական-գործնական միջոցառումը՝ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ բաց քննարկման ձևաչափով։Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել հիմնական զեկուցմամբ՝ ներկայացնելով արդարադատության ոլորտում իրականացվող ռազմավարական բարեփոխումները մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտերում:Աննա Կարապետյանը … Read more

Արդարադատության նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Պորտուգալիայի Հանրապետությունում

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի գլխավորությամբ ԱՆ պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Պորտուգալիայի Հանրապետությունում։ Այցը կազմակերպվել էր Պորտուգալիայի Հանրապետության Արդարադատության քաղաքականության գլխավոր տնօրինության (DGPJ) կողմից՝ Եվրոպական միության «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցություն – II փուլ» ծրագրի շրջանակում։ Այցի նպատակն էր նպաստել Հայաստանի արդարադատության համակարգի արդիականացմանը՝ Պորտուգալիայի առաջատար փորձի և ԵՄ լավագույն պրակտիկայի ուսումնասիրության միջոցով։ Այցի … Read more

Ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է՝. Ֆիզիկական անձանց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով,. Իրավաբանական անձանց և ԱՁ-ների դեպքում … Read more