Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև

https://arm.sputniknews.ru/20261126/irany-karvogh-e-darnal-aph-dzevachapi-arajin-masnakicy-lebedev-109763281.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/0a/94466139_348:0:3077:2047_1920x0_80_0_0_fcc77a515b985130dd3f074ea98fb517.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան

սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան

Բաժանորդագրվել

Թեհրանի շահագրգռվածությունը ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կստանա «ԱՊՀ+» ձևաչափի մասնակցի կարգավիճակ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը` նշելով, որ այդ հարցը քննարկման փուլում է։

Լեբեդևի խոսքով՝ Թեհրանի շահագրգռվածությունն ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ Նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների շրջանում և գերազանցապես դրական գնահատականներ է ստացել։

«Այժմ քննարկվում է նման ձևաչափ Իրանին տրամադրելու հարցը», – նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ «ԱՊՀ+» ձևաչափը կոչված է ընդլայնելու ԱՊՀ փոխգործակցությունը կազմակերպության հետ համագործակցությամբ հետաքրքրված երրորդ երկրների հետ՝ առանց ԱՊՀ-ին որպես լիիրավ անդամներ նրանց միանալու։

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ԱՊՀ–ի ստեղծման մասին համաձայնագրին միացան ևս ութ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը։ Համագործակցության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը անվտանգության ոլորտում։ ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակը գտնվում է Մինսկում։

Leave a comment