Մի խաբվեք հարթ ու սահուն խոսքին, նկատեք այդ խոսքի թերություններն ու հակասականությունը: Ընդամենը մեկ ժամ բրիֆինգ է տալիս և հակասում ոչ միայն իր նախկին ասածներին, այլ նույն բրիֆինգում իր իսկ նախորդ ասածներին (ցավոք, լրատվամիջոցների բոյկոտ կազմակերպել դեռ չի հաջողվում):
Մի դեպքում` քննիչ չի, որ ստույգ ասի, թե ինչ պատիժ է հասնում ու դեմոկրատ է` «թալանչիներին» թույլ է տալիս ՔՊ համայնքապետի թեկնածու առաջադրվեն, իսկ մյուս դեպքում` դատավոր է, ասում է` ինչպե՞ս կարող էինք 18-ի միտինգները խոչընդոտած Դավիթ Համբարձումյանին չդատել և Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ թողնել` ես հրապարակում դա ասել եմ, ժողովուրդը ծափ է տվել:
Երբ ասում են` նման բան ասելու իրավունք չունես, դա դատական իշխանության վրա ճնշում է և իրավասություններիդ գերազանցում: Ասում է` ինչի` ես կարծիք հայտնելու իրավունք չունե՞մ: Չէ, չունես, տգետ: Քո կարծիքը շարքային քաղաքացու կարծիք չի` վարչապետի կարծիք է և անուղղակի հրահանգ:
Հո Սահմանադրության մեջ չէի՞ն գրելու ճնշումներ գործադրելու և լիազորություններդ չարաշահելու բոլոր եղանակներն ու ձևերը, որ գլուխդ մտներ` ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը: Որ գիտակցեիր` քո յուրաքանչյուր խոսքը կարող է պատերազմի ու կոնֆլիկտի պատճառ դառնալ, միջպետական հարաբերություններ փչացնել, մարդկային ճակատագրեր խեղել, քաոս առաջացնել:
Այնպես որ դու հրապարակներում հոխորտացող և «Արցախը Հայաստան է ու վերջ» բղավողից մի քանի տարում վերածվես հայկական ազգային պարից սարսափող ու ազգային հերոսի մասին գեղարվեստական ֆիլմը պատերազմի սանձազերծման պատճառ համարող խղճուկ էակի:
6 երկարուձիգ սարսափի տարիներ է ապրել լրագրողների ու ընդդիմության վրա հերսը թափող այս անձնավորությունը: Սարսափում էր 21-ին, սարսափում էր 22-ին, հատկապես սարսափում էր 2023-ին` երբ Արցախը թողեց մեն մենակ ոսոխի առաջ և անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին խաբեց, թե` ոչ մի վտանգ արցախցիներին չի սպառնում:
Հետո խաբեց տավուշցիներին ու փորձեց իր վախերը փոխանցել նրանց, թե` Կիրանցի կեսը չտանք` պատերազմ կլինի, եկեք տանք, որ հետո մեր հողերը հետ ստանանք: Հետո խաբեց 26-ին, թե` եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի: Հիմա խաբում է` եթե Սահմանադրությունը չընդունենք, խաղաղության համաձայնագիրը չկնքենք` պատերազմ կլինի:
Վախենում է Արարատ սարի սիմվոլից, մեր զինանշանից, Արևմտյան Հայաստան տերմինից, Անկախության հռչակագրի ու Արցախի հիշատակումից, գերիների մասին խոսելուց, Ջերմուկի ու Սև լճի տարածքից թշնամու զինուժի դուրս գալը պահանջելուց, թշնամու սահմանախախտ հանցագործին դատելուց… ինչի՞ց չի վախենում…
Վախենում ես` հեռացիր, մեզ ազատիր
վախկոտ ղեկավար ունենալու ամոթից, քեզ` այս վախերից…շաքար կստանաս…բայց, ցավոք, վախենում է նաև պաշտոնը թողնելուց…ինչպես ազատել գոնե այս վախից, որ մենք էլ ազատվենք իրենից…