ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Հորմուզի նեղուցում նավագնացության ճգնաժամի են հանգեցրել։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը չի կարող դիտարկվել առանց տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը հաշվի առնելու, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքն է»,- ասել է Արաղչին` ըստ իր Telegram ալիքում տեղադրված հայտարարության։
Արաղչին նշել է, որ խաղաղությամբ և անվտանգությամբ մտահոգված յուրաքանչյուր երկիր կամ միջազգային կազմակերպություն պետք է պատասխանատու և անսասան դատապարտի այս երկու երկրների հանցագործությունները։