Սահմանվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ

Հոկտեմբերի 8-ի նիստում Կառավարությունը որոշում է ընդունել վերանայել և սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշները:

Ինչու է դա կարևոր. Նոր փոփոխություններով բարձրացվել է արձանագրված խախտումների թույլատրելի շեմը, ինչպես նաև սահմանվել են հարկային վնասների ու լիցենզիաների առկայությանն առնչվող հստակ պահանջներ:

Չափանիշների հիմնական փոփոխությունները.

  • Խախտումների շեմի բարձրացում. Արձանագրված խախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների առավելագույն շեմը նախկին 4 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 10 միլիոն դրամ:

  • Հարկային վնասների բացակայություն. Հավաստագիր ստանալու համար ընկերությունը չպետք է հարկային վնասներ ունենա դիտարկվող ժամանակահատվածի և դրան նախորդող 2 հարկային տարիների գործունեության արդյունքում:

  • Լիցենզիաների պահանջ. Օրինապահ հարկ վճարողը պետք է տիրապետի իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաներին ու թույլտվություններին:

Leave a comment