«Բոլոր արցախցիներին ամենահուզող հարցը բնակապահովման հարցն է, որը շատ ցավալի է հատկապես զոհված, անհայտ կորած հարազատների և ընտանիքների համար։ Փաստորեն, զինծառայողի սոցիալական ապահովման օրենքներով տալիս է, որ այդ ընտանիքներին բնակարանով պետք է ապահովեն։ Հիմա ի՞նչ են արել․ արցախցիների այդ ընտանիքներին մեր բոլորի հետ համատեղ մի խմբի մեջ են մտցրել՝ Արցախից տեղահանված, ու այս միայն այս ծրագրի մեջ»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայրը։
Ըստ բանախոսի՝ ակնհայտ է, որ արցախցիների բնակապահովման ծրագիրն իրատեսական չէ․ «8000 ընտանիք ստացել է հավաստագիր, մոտ 4000-ը իրացրել է, այսինքն՝ 15-16%-ն է իրացրել այս ծրագիրը։ Երկուսուկես տարվա ընթացքում 8000 ընտանիք դիմել է, սերտիֆիկատ ստացել, իրացրել է դրա կեսը։ Ընդհանուր ընդունենք՝ եթե 30 000 ընտանիք ունենք»։
Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։
Խնդրահարույց է նաև արցախցիների քաղաքացիության հարցը․ «Քաղաքացիությունն էլ ահագին ընդունել են։ Իմիջիայլոց, ասեմ, հիմա այն ձևի հերթեր են, ասենք, սեպտեմբերին հերթագրվել է օնլայն, օգոստոսին օնլայն հերթագրվել է, սեպտեմբերում եկել է ընտրության օրը, հունվարից են ընկնում արդեն օրերը։ Դեռ երեք ամիս հետո պետք է տանի, փաստաթղթեր հանձնի, ու նրանից հետո՝ 90 աշխատանքային օր, որը գալիս է մոտ չորս ամսից ավելի տեղում․․․ այսինքն՝ գալու է եկող տարի արդեն իրենց ասած ծրագրի ավարտի շեմին։ Հիմա այդքանից հետո պիտի սերտիֆիկատ հանի ինքը, ու հետո սկսի բնակարանի փնտրտուքով զբաղվելը։ Ես ինքս անձամբ արդեն վեց ամսից ավելի է՝ չեմ կարողանում քաղաքացիություն ստանալ․ դիմել եմ, ու օրը որոշել ենք․․․ հունիսին օր ենք որոշել, հունիսի սկզբին այցելություն, փաստաթղթեր հանձնում, հիմա հոկտեմբերն է, հլը գրառում չեմ ստացել, որ գնամ, անձնագիրը ստանամ»։
Բանախոսը հղում արեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի վերլուծությանը․ «Երևանը չի ուսումնասիրել, 10 մարզերում անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ բաներ է ուսումնասիրել չորս հոգանոց ընտանիքի համար, այսինքն՝ 16 միլիոն, եթե ընդունենք, 4 միլիոնանոց գոտու մեջ է մտնում, և 20 միլիոն՝ հինգ հոգանոց, 5 միլիոնանոց գոտու մեջ։ Ուսումնասիրել է List.am-ում առկա հայտարարությունները անշարժ գույքի, որը ամենամեծ հարթակն է, ու հայտնաբերել է այդ գնային սահմաններում 1028 գույք՝ 16 միլիոնի շրջանակներում, 1587 գույք՝ մինչև 20 միլիոնի շրջանակներում։ Այսինքն՝ սրանց ընդհանուր հանրագումարը, էլի պարզ համեմատությամբ, ցույց է տալիս, որ առաջարկի զգալի մասը՝ մոտ 82%-ով, վեր է տրված, սահմանված գումարներից»։
Բանախոսի համոզմամբ՝ հասարակության մեջ թյուրըմբռնում կա, որ բոլոր արցախցիները ուզում են Երևանում բնակավորվել․ «Չէ, չկա նման․․․ Ես ինքս Երևանում չեմ ապրում, բայց Երևանում եմ աշխատում, ստիպված եմ, որովհետև աշխատանքային շուկան այստեղ է։ Եվ բացի դրանից, որևէ կերպ պե՞տք է արդյոք տարբերվի զոհվածների, անհետ կորածների ընտանիքը այս բաներում, նամանավանդ կերակրող են կորցրել․․․ Հիմա ամուսինը չկա, կինն է, երկու երեխա, երեք հոգի են․ ի՞նչ անի ինքը, գնա Շուռնուխո՞ւմ ապրի։ Հայրենիքի համար է դրա համար ամուսինը տվել կյանքը, կամ իմ որդին զոհվել է դրա համար, որ ես գնամ, ստիպված լինեմ Վարդենիսում, Վարդենիսի քարուքանդ եղած, կիսաավերակ տո՞ւնն առնեմ, որ ինքը այդ գումարը վերցնի, գա այստեղ հիփոթեքով տուն։ Այսինքն, ռուսերեն ասած, «պերեսմեն» ենք անում։ Եթե ժողովրդագրական հարց ենք ուզում լուծել, ապա մենք ունենք շատ մեծ, Երևանին 30-40 կմ շառավղում լավ բնակավայրեր՝ Աբովյան, Աշտարակ, Առինջ, Ջրվեժ, Զովունի, Արգավանդ, Մասիս, Էջմիածին, Հրազդան, Չարենցավան, Նոր Հաճն, Եղվարդ, Գորիս, ու դրանց հարակից շրջաններում կառուցապատում է պետք անել։
Կառուցապատման ինքնարժեքը նվազեցնելու համար պետությունը ի՞նչ կարող է անել․ կարող է հողամասը անվճար տրամադրել, տարածքը կարող է․․․ չունենք մեզ հողամաս ստանալու կամ մնացած այլ հարկեր, այսինքն՝ ինքնարժեքը իջեցնի։ Եթե 30 000 ընտանիքի համար միջինը 70 քմ որ հաշվարկենք, 2 մլն 100 000 քմ է լինում։ 350 000 միջինը քառակուսի մետրը եթե բազմապատկում ենք, մոտ 735 միլիարդ դրամ է անում։ Արցախի Հանրապետությանը 2022 թվականին որպես աջակցման գումար, միջպետական վարկերի անունը կոչվում, թե ինչ, ուղղակի ներդրումներ մոտ 144 միլիարդ դրամ էին հատկացրել 22 թվականին։ Այսինքն, դժվար էր հինգ տարի էլ հաշվեին, որ Արցախը կա, այդ գումարը կլաներ, մարդկանց բնակարանները եթե կառուցապատեին, տային իրանց, այսքան էլ չէր ուռճացվի գները»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: