ԵՄ երկրները Ռուսաստանին չեն խնդրել ավելացնել էներգամատակարարումը․ Կրեմլ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումները Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, նման խնդրանքներ չեն եղել»,- լրագրողների հարցերին պատասխանել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև նշել է, որ Սլովակիան և Հունգարիան, որպես ռուսական նավթի գնորդներ, շանտաժի են ենթարկվում Ուկրաինայի կողմից։

Leave a comment