Դանիան, Լատվիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել են 2027 թվականին Գերմանիայում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ, հաղորդում է Reuters-ը։
Որոշումը հաջորդել է հոկտեմբերի 30-ին Սպորտային արբիտրաժային դատարանի վճռին, որով Հոկեյի միջազգային ֆեդերացիան պարտավորվել է թույլատրել Ռուսաստանի հավաքականին մասնակցել միջազգային մրցաշարերին։
Նորվեգիայի հոկեյի ֆեդերացիան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռացված մնա միջազգային առաջնություններից, քանի դեռ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում։
Աշխարհի առաջնությունը նախատեսված է 2027 թվականի մայիսի 14-ից 30-ը՝ Գերմանիայում։
«Ազատություն»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: