Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիին։
Մարզպետը ողջունել և շնորհավորել է գլխավոր հյուպատոսին` մարզում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ընդգծվել է Սյունիքի առանցքային դերակատարումը երկկողմ կապերում։
Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են տնտեսական, մշակութային, կրթական, ինչպես նաև ճանապարհաշինական ու ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ առավել խորացնելու գործընկերային կապերը երկու երկրների միջև։
Սյունիքի մարզպետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: