Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումները Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, նման խնդրանքներ չեն եղել»,- լրագրողների հարցերին պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նաև նշել է, որ Սլովակիան և Հունգարիան, որպես ռուսական նավթի գնորդներ, շանտաժի են ենթարկվում Ուկրաինայի կողմից։