Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները Ժնևում են․ բանակցությունները շուտով կսկսվեն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի պատվիրակությունը ժամանել է Ժնևում գտնվող Օմանի դիվանագիտական ​​առաքելություն՝ մասնակցելու իրանական միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երրորդ փուլին. հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։

Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, քաղաքական հարցերով փոխնախարարը, իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը և Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ըստ ТАСС-ի աղբյուների՝ երկու պատվիրակություններն էլ արդեն ժամանել են, և բանակցությունները շուտով կսկսվեն։

Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն իրանական կողմի հետ բանակցությունների նպատակով ևս ժամանել է Ժնև։

Leave a comment