Զելենսկու հետ հանդիպումից հետո, ցանկանում ենք բանակցություններ անցկացնել նաև Պուտինի հետ․ Էրդողան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ապագայում բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու նպատակով։

«Պարոն Զելենսկու հետ հանդիպումից հետո մենք ցանկանում ենք բանակցություններ անցկացնել նաև պարոն Պուտինի հետ՝ հարցի ռուսական կողմը քննարկելու համար», – ասել է Էրդողանը։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան առաջարկել էր Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար անվտանգության երկու առանձին միջանցք ստեղծել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվային և Կիևին էր փոխանցել համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում է դադարեցնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները։

Նախաձեռնության նպատակն է ապահովել քաղաքացիական նավագնացության անվտանգությունը՝ նախկինում գործող հացահատիկային գործարքի օրինակով։

Սեպտեմբերին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ շփումների ընթացքում բարձրացրել է Սև ծովում նավերի վրա հարվածները դադարեցնելու հարցը։

Leave a comment