Ermenihaber. Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ 2026 թ. տարեկան զեկույցը դժգոհություն է առաջացրել Անկարայում։ Զեկույցը գնահատում է Թուրքիայի առաջընթացը Եվրամիությանն անդամակցության գործընթացում՝ անդրադառնալով երկրի քաղաքական, տնտեսական և իրավական իրավիճակին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զեկույցը որակել է կանխակալ և անարդար՝ մերժելով հատկապես դատական համակարգի և հիմնարար իրավունքների վերաբերյալ քննադատությունը։
Անկարան նաև դժգոհություն է հայտնել Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումների պաշտպանությունից՝ նշելով, որ անտեսվում են Թուրքիայի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմի իրավունքներն ու շահերը։ Անընդունելի են համարվել նաև Արևելյան Միջերկրականին և Թուրքիայի ու Լիբիայի միջև ծովային համաձայնագրին վերաբերող գնահատականները։
Միևնույն ժամանակ Թուրքիան դրական է գնահատել զեկույցի այն դիտարկումները, որոնք վերաբերում են Թուրքիայի տնտեսական ներուժին և անվտանգության ոլորտում ունեցած դերին։ Թուրքական կողմը շեշտել է ԵՄ-ի հետ մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: