Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի պատվիրակությունը ժամանել է Ժնևում գտնվող Օմանի դիվանագիտական առաքելություն՝ մասնակցելու իրանական միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երրորդ փուլին. հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, քաղաքական հարցերով փոխնախարարը, իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը և Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ըստ ТАСС-ի աղբյուների՝ երկու պատվիրակություններն էլ արդեն ժամանել են, և բանակցությունները շուտով կսկսվեն։
Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն իրանական կողմի հետ բանակցությունների նպատակով ևս ժամանել է Ժնև։