Մեկ օրում երկրորդ F-16 ինքնաթիռն է կործանվել. ավիավթարը տեղի է ունեցել Հարավային Կորեայում

Բաժանորդագրվել

​Հաղորդվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան:

​ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչը կործանվել է Հարավային Կորեայում: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս թռչել։

F-16-ը վթարի է ենթարկվել Յոնջու քաղաքի մոտակայքում գտնվող լեռներում՝ գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ:

​Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան: Հետաքննվում են վթարի բոլոր հանգամանքները:

​Ավելի վաղ ևս մեկ F-16 ինքնաթիռ էր կործանվել թուրքական Բալըքեսիր քաղաքում:

Leave a comment