Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի Կարագանդայի մարզում Սու-30СМ է կործանվել։
Այս մասին հայտնել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս տարվա փետրվարի 25-ին Կարագանդայի մարզում պլանային ուսումնամարզական թռիչքների իրականացման ժամանակ Սու-30СМ կործանիչը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռի անձնակազմը ժամանակին դուրս է նետվել: Օդաչուները ողջ են, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բժշկական մասնագետների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։